Կարգո Թրավել
Աշխարհն առանց սահմանների
Բարի գալուստ Կարգո Թրավելի էջ
Մենք կօգնենք Ձեզ տեղափոխել Ձեր բեռները աշխարհի գրեթե ցանկացած կետ՝ ցամաքով, ջրով կամ օդով՝ ապահովելով լավագույն գինը և ժամկետը: Մենք մատուցում ենք բեռնափոխադրման հետ կապված ցանկացած ծառայություն՝ ապրանքի սերտիֆիկացում, մաքսային ձևակերպումներ, ապահովագրություն, տեղափոխություն, պահեստավորում:
Սեղմեք այստեղ գնառաջարկ ստանալու համար:


Մեր էջում կարող եք գտնել տեղեկատվություն փոխարժեքների, սերտիֆիկացման, ԱՏԳԱԱ կոդերի, պետական ռեգիստրի, ինկոթերմսի և բեռնատարների ձևերի ու շատ այլ՝ ոլորտին առնչվող հարցերի շուրջ: Նյութերին ծանոթանալու համար անցեք օգտակար նյութերի էջ։
Գործընկերային առաջարկի համար լրացրեք ստորև բերված ձևաչափը՝ Դառնալ գործընկեր։
Մենք մեր բազմաթիվ գործընկերների հետ կառուցում ենք վստահության վրա հիմնված համագործակցություն և հետևողականորեն առաջ ենք շարժվում առաջադեմ լուծումների միջոցով:

Ընկերության մասին
Իմ երազանքն է Մետաքսի մեծ ճանապարհի հիմնական հունը ուղղել դեպի Հայաստան, ինչի շնորհիվ կմեծանա Հայաստանի առևտրաշրջանառությունը, կավելանան ճանապարհները, և մեր երկիրը կօգտվի աշխարհամասերի ու քաղաքակրթությունների խաչմերուկում լինելու փաստից։
Ես Կարգո Թրավելն եմ: Ծնվել եմ 2021 թ. փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետությունում: Չնայած իմ երիտասարդ տարիքին կամ հենց դրա պատճառով՝ ինձ շատերն են սիրում ու վստահում: Ես միշտ լսել եմ պատմություններ Մետաքսի մեծ ճանապարհի մասին ու իմ երազանքն է նրա հիմնական հունը ուղղել դեպի Հայաստան, ինչի շնորհիվ կմեծանա Հայաստանի առևտրաշրջանառությունը, կավելանան ճանապարհները, և մեր երկիրը կօգտվի աշխարհամասերի ու քաղաքակրթությունների խաչմերուկում լինելու փաստից: Ստորև կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ Մետաքսի մեծ ճանապարհը հին ժամանակներում և իմ երազանքի փոփոխությունները:
Առավելությունները
Նպատակիս հասնելու համար ես առաջակում եմ ցանկացած տեսակի և ծավալի բեռների փոխադրում ցանկացած վայր՝ ապահովելով նաև հարակից ծառայությունները՝ սերտիֆիկացում, մաքսային ծառայություններ, ապահովագրություն, որպեսզի իմ գործընկերները չշեղվեն և զբաղվեն իրենց հիմնական գործով:
Ունենալով բազում բեռնատարներ (ճշգրիտ թիվը չեմ կարող նշել, քանի որ այն ժամ առ ժամ աճում է) և մեծ գործընկերային ցանց՝ ես կարող եմ ամենակարճ ժամանակում տրամադրել մեքենաներ՝ էժան գներով:
Իմ հմուտ գործընկեր-աշխատակիցների և վերևում նշված կետերի շնորհիվ ես կարողանում եմ առաջարկել հատուկ գներ՝ մեծ ծավալ ու քիչ քաշ ունեցող և փոքր ծավալ ու մեծ քաշ ունեցող բեռների համար:
Մշտական արտահանում կամ ներմուծում անող ընկերությունների համար ունենք աննախադեպ գներ. բեռնման կետ ժամանակին հասնելու մեր պայմանը պահելու նպատակով հաճախ այդ ուղղությամբ տրամադրում ենք չլսված գներ՝ մեկ օրվա մեջ բարձելու պայմանով: Այդ առաջարկներն ստանալու համար կարող եք գրել ձեր մեյլն այստեղ: